Այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են դրան կողմ քվեարկել: Խոսքը «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծին է վերաբերում: Այն խորհրդարանում քննարկվել էր մայիսի 8-ին։ Այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:
Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։ Կան պատգամավորներ, որոնք չեն մասնակցել նախագծի քվեարկությանը:
Նրանք են՝
Աթաբեկյան Վարդան
Բաղդասարյան Նազելի (նա ինքնամեկուսացված է)
Գալստյան Մերի
Կարապետյան Տիգրան
Հովսեփյան Սոֆիա
Ղազարյան Թագուհի
Միքայելյան Սասուն
Մովսիսյան Սերգեյ
Ուլիխանյան Տիգրան
Թագուհի Թովմասյան (բացակա)