Ովքեր կարող են պաշտոնի նշանակվել Քննչական կոմիտեում. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին կառավարության կողմից խորհրդարան ներկայացված  «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով մի շարք փոփոխություններ են կատարվելու: ArmLur.am-ն արդեն անդրադարձել էր, որ ընդլայնվելու են Քննչական կոմիտեի նախագահի լիազորությունները, և նա կարող է դիմել գլխավոր դատախազին ու պահանջել, որ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներ արվեն, ինչպես հակառակն է լինում:

Սակայն փոփոխություններ են կատարվել նաև կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջներում: Ամրագրվելու է, որ կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքը նախատեսում է բացառություն Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձանց համար, ովքեր կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ:

Օրենքի 17-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ. «Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք»:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս