Վերջին շրջանում որ ապրանքներն են թանկացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնաճը Հյաստանում ոչ մի կերպ չի հանդարտվում: Armlur.am-ի թղթակիցը շրջայց կատարեց Երևանի խանութներում պարզելու համար, թե որ ապրանքներն են թանկացել:

Չնայած նրան, որ շատ վաճառողներ  խուսափեցին խոսել տեսախցիկի առջև, այսուհանդերձ պարզեցինք, որ թանկացել է կաթնամթերքը, ծխախոտը, որոշ պահածոներ, տոմատի մածուկը, կոնյակը: Նույնիսկ պաղպաղակն այս տարի խանութներում է հայտնվել անհամեմատ ավելի բարձր գնով:

Նույն հարցման շրջանակներում խոսեցինք նաև անցորդների հետ, ովքեր թանկացումների վերաբերյալ հայտնեցին իրենց մտահոգությունները:

Հատկանշական է, որ հարցվածներից շատերը նույնիսկ չէին կարողանում առանձնացնել կոնկրետ որևէ ապրանք, քանի որ, ըստ նրանց, թանկացումները համատարած բնույթ են կրում:




Լրահոս