ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար՝ Դիլիջան քաղաքում. տուժածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին` ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ Հ․) և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ուղղել «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և դուրս բերել երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի: Տուժածներ չկան:




Լրահոս