Հայաստանը հրաժարվել է տարիքային երկու հավաքականներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց մինչև 17 և 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի 2012/13թթ. առաջնության ընտրական փուլերի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկացնում ենք, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել այս տարիքային հավաքականների առաջնություններին:Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանի կանանց տարբեր տարիքային հավաքականներ խիստ անհաջող են ելույթ ունենում միջազգային ասպարեզում, իսկ պատանեկան հավաքականները պարտվում են երկնիշ թվերով: Ավելացնենք նաև, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որը հրաժարվել է ունենալ 17 և 19 տարեկանների կանանց հավաքականներ: Մասնավորապես, հրաժարվողների թվում են Վրաստանը, Անդորրան, Ալբանիան, Մալթան և այլոք:




Լրահոս