Այվազյանը` բնապահպանության նախարար նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը պատրաստ է մասնակցել ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստին: Այս մասին նշելով Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում՝ պատգամավորը հավելեց, թե նիստին մասնակցելու համար որևէ խնդիր չի տեսնում:

«Քննարկում ցանկացած պարագայում էլ կարելի է: Պետք է հաշվի առնել նաև, թե քննարկման ձևակեպումները ո՞նց կլինեն», – նշեց նա:

Անդրադառնալով «քառյակի» գործունեությանը և, թե արդյոք այն չի՞ անհանգստացնում ՀՀԿ-ական պատգամավորին, Վարդան Այվազյանը նշեց. «Իրենք որոշումներ են կայացնում՝ թող կայացնեն»:

Վարդան Այվազյանն անդրադարձավ տարածված այն տեղեկություններին, թե պատգամավորը ցանկանում է նշանակվել Բնապահպանության նախարար և նշեց. «Դա ՀՀԿ-ի, հանրապետության նախագահի, վարչապետի` այդ ֆորմատի լուծելու խնդիրն է: Շատ մարդկանց մոտ շատ ցանկություններ կան: Ես որպես այդպիսին ո՛չ նման առաջարկ եմ ստացել, ո՛չ էլ նմանատիպ քննարկում եղել է»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս