Ի՞նչ է շահել Երևանը կարմիր գծերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար անհասկանալի է, թե  ինչ է շահել Երևանը կարմիր գծերից: Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող խորհրդարանական լսումների ժամանակ Ստեփան Մարգարյանը հայտարարեց, թե իր համար կարևոր է` ինչ էին ուզում ստանալ այս ոլորտում նման փոփոխություն կատարելու արդյունքում:

«Եթե այս փոփոխությունը եղած չլիներ, ի՞նչ էր կատարվելու քաղաքում, ի՞նչ տարբերություն կա՝ ես իմ մեքենան կանգնեցնում եմ գծանշված տեղում, թե՝ չգծնաշված տեղում, տարբերությունը ո՞րն է:

Քաղաքը կարող էր շահել նյութական և ոչ նյութական միջոցներ: Մեր հանձնաժողովը քաղաքապետարանին հարցում ուղարկեց այն մասին, թե ինչն է կարգավորվել: Պատասխանեցին, թե նախկինում որտեղ եղել են կանգնած, մենք այդտեղ էլ կարմիր գծերն ենք գծել: Այդ դեպքում ի՞նչն է փոխվել, ի՞նչն ենք շահում»,- նշեց նա:




Լրահոս