Դատապարտյալի հարազատներից թաքցնում են իրականությունը. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը և հայտնեց, որ իր աչքի առաջ որդուն «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս են հանել և մեքենայով տարել են:

Տեղեկացնենք, որ այսօր դատապարտյալի մայրը նաև հայտնել էր, որ Ա. Սմբատյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ-ը, որտեղ նա մեխել է ոտքերը:

Armlur.am-ը կապ հաստատեց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանի հետ, ով խնդրեց ավելի ուշ զանգահարել: Որոշ ժամանակ հետո Գ. Ղլեչյանի հեռախոսն անհասանելի էր:

Սմբատյանի մասին տեղեկություններ կփորձենք իմանալ ավելի ուշ:

Տաթև Հարությունյան




Լրահոս