«Վանաձոր» ՔԿՀ-ում ինքնավնասումներ են կատարվել․ լարված իրավիճակ՝ բանտի խցերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է տարբեր քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են իրականացվում։

Մեր աղբյուրները հայտնում են, որ ՔԿՀ-ներում կալանավորվածների խցերում արգելված իրեր են փնտրում և հավաքում։

Մեր տեղեկությունների համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում, երբ հերթական ստուգումներն են իրականացվել, կալանավորվածները իրենց ըմբոստությունը ցույց տալու համար սկսել են ինքնավնասումներ կատարել։

Ըստ մեր տեղեկությունների՝ մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, 2-ը կուլ են տվել սափրիչի ծայրը, 3-ը կուլ են տվել երկաթի կտոր։

Քիչ անց ավելի մանրամասն կներկայացնենք ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպից։

Քնար Մանուկյան




Լրահոս