ՔԿՀ դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այսօր «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Սաֆարյանը փորձել է ինքնասպան լինել:

Մեզ հայտնեցին, որ ՔԿՀ աշխատակիցները հասել են այն պահին, երբ Սաֆարյանը փորձել է կախել իրեն: Աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը:

Տեղեկացնենք, որ դատապարտյալ Գարիկ Սաֆարյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ազատազրկված է արդեն 11 տարի, և նրա կալանքի ժամկետի լրանալուն մնում է մոտ 3 տարի:

Տաթև Հարությունյան




Լրահոս