Շան հետ քնելը վնասակար է առողջության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նույն անկողնում շան հետ քնելը վնասակար է առողջության համար. համարում են բժիշկները:

Շների տերերից շատերի համար հաճելի է քնել իրենց սիրելիների հետ, սակայն նման համատեղ քունն ազդում է առողջության վրա. այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս շներին չպառկեցնել մահճակալին:

Հնարավոր է, որ տաքուկ կենդանուն հպվերը հաճելի է, սակայն նման դեպքերի 30 տոկոսի ժամանակ քունը խորը չի լինում: Շան տերը գիշերվա ընթացքում արթնանում է թեկուզ մեկ անգամ, և դա բացասաբար է անդրադառնում նրա առողջության վրա:

Տնային կենդանիներ պահող մարդկանց 63 տոկոսի մոտ քնի վատ որակը պայմանավորված է նրանով, որ նրանք քնում են իրենց սիրելիների կողքին: Այդ փաստը հաստատող փորձին մասնակցել է 300 մարդ: Դրանցից մոտ կեսը քնել է իրենց սիրելիների կողքին: Ընդ որում, կարևոր չէ՝ դա շուն է, թե կատու: Նրանց մեկ երրորդը անառողջ քուն է ունեցել. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս