Լուկակուն վերջնականապես հրաժեշտ կտա «Չելսի»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ ժամանակահատվածում պայմանագիր կկնքի «Էվերտոնի» հետ։ Վերջինս անգլիական ֆուտբոլիստի համար 25 միլիոն ֆունտ կվճարի, իսկ պայմանագիրն էլ կկնքի հինգ տարով:

Պետք է նշել, որ բելգիացի 21-ամյա հարձակվողը Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ կարծես թե ընդգրկված չէ և ընթացիկ նախապատրաստական շրջանում թիմի հետ չի էլ մարզվել:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Լուկակուն վարձակալական հիմունքներով անցկացրել է հենց «Էվերթոնում», որի կազմում մասնակցել է 33 խաղի և դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս