Նոր ջրագծեր Արաբկիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան դադարեցվեց Գրիբոյեդովի փողոցի 29, 29/1, 31, 33, Քոչարի 7 եւ Կասյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը:

Պատճառը` նշված համարները սնուցող ջրագծի խիստ վթարված լինելն էր, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման եւ վտանգում ջրի որակը: Ինչպես տեղեկացրեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասից, երեկ եւ այսօր այնտեղ տարված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է բակային պոմպակայանից մինչեւ նշված բնակելիները ձգվող 60 մետր երկարությամբ 100մմ տրամագիծ ունեցող մետաղյա խողովակը եւ փոխարենը կառուցվել նույն տրամագծով պոլիէթիլենե խողովակ, որն ավելի երկարակյաց է եւ հուսալի: Այս պահին պոմպակայանում եւ հարակից երկու շենքերում կատարվում են ջրագծերի միացման վերջին աշխատանքները:

Ի դեպ, այս տարվա գարնանը տվյալ հատվածում նորով արդեն փոխարինվել է 120 մետր երկարության վթարված ջրագիծ: Ներկայիս աշխատանքները, փաստորեն, նախորդի Շինարարություն է ընթանում նաեւ Արաբկիրի Անտառային փողոցի մասնավոր տնատիրությունների հատվածում: Այստեղ եւս շուրջ 30 մետր երկարություն ունեցող մաշված մետաղյա խողովակը փոխարինվում է պոլիէթիլենե նոր խողովակով: Ընկերության մասնագետները հրաշալի պատկերացնելով, թե շոգ եղանակին որքան անհարմարություն է պատճառում երեւանցիներին ջրի բացակայությունը, աշխատում են առանց կանգառի եւ վստահեցնում, որ այսօր իսկ ուշ երեկոյան նշված բնակելիների ջրամատակարարումը կվերականգնվի:

«Երեւան Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն




Լրահոս