Ճապոնիայում 20 մետրից բարձր ցունամի՞ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերին կարող է ավելի քան 20 մ բարձրությամբ ավերիչ ցունամի տեղի ունենալ: Ճապոնական կառավարության հատուկ փորձագիտական հանձնաժողովի այսօր հրապարակված զեկույցում նշվում է, որ Հոնսյու կղզուց արևելք ընկած, 900 կմ երկարությամբ “Նանկայի բեկվածքում” հզոր երկրաշարժ է հնարավոր, որն էլ կհանգեցնի ավերիչ ցունամիի: Պետհանձնաժողովը վերանայել է 2003 -ին արված եզրակացությունը, համաձայն որի` ցունամիի ալիքի բարձրությունը չի կարող 20 մետրից բարձր լինել: Ամենածանր հետևանքները կլինեն Սիկոկու կղզու Կոտի արվարձանի համար, որտեղ ցունամիի ալիքը կհասնի 34.4 մետրի:




Լրահոս