Ձեզ մարդասեր համարո՞ւմ եք. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մարդասիրության միջազգային օրն է: Լայն և տարողունակ այս գաղափարը, լավատեսների համոզմամբ, նստած է յուրաքանչյուրի հոգում, բայց և մարդկությունը մշտապես բողոքում է մարդասիրության պակասից, կարևորում դրա անհրաժեշտությունը:

Armlur.am-ը հետաքրքրվեց երևանցիներից, թե իրենք իրենց որքանով են մարդասեր համարում: Հետաքրքիր էր, որ երբ խոսքը վերաբերում էր երևույթին ընդհանրապես, բոլորն էին նշում դրա պակասի մասին, բայց անհատական հարցումներում, գրեթե առանց բացառությունների, յուրաքանչյուրն իրեն մարդասեր է համարում:

Մնում է հուսալ, որ նշված արժանիքն իրեն վերագրող մարդը դիմացինի մեջ նույնպես ցանկության դեպքում կարող է հումանիզմի նշույլներ տեսնել և իրեն ու աշխարհն ավելի գեղեցիկ պատկերացնել:




Լրահոս