Մարզահամերգային համալիրը հանձնվեց Պաշտպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհանձնվի Պաշտպանության նախարարությանը որպես գույք պարտքի դիմաց ՝ Կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծն այսօր ներկայացվեց կառավարության նիստում և նշվեց, որ այս առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից:

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև՝ մի շարք այլ պարտքերի դիմաց, ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց Ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նա նշեց, որ որոշման նախագծով՝ վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն, սակայն դրանից բացի՝ առկա են նաև այլ պարտքեր:




Լրահոս