«Սերժ Սարգսյանը հաղթեց Հիսուս Քրիստոսին». ՀՀԿ տատիկ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ և միայն armlur.am-ի համար հանրահայտ ՀՀԿ տատիկն այսօր բացահայտեց, թե ինչպես է հանրապետական դարձել: Նա պատմեց, որ օրերից մի օր երազ է տեսել, որում Սերժ Սարգսյանը հաղթել է անգամ Հիսուս Քրիստոսին: Այդ օրվանից «աստվածավախ» այս կինը դարձել է մոլեռանդ հանրապետական, քանի որ, ինչպես ինքն է ասում, «Ա՛խր հայրենասեր եմ, շա՜տ եմ հայրենասեր»:

Հանուն հայրենիքի՝ նա պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահին ու հավատացած է, որ Վ. Լ. Պուտինը պարտավոր է իրեն ընդունել: Նպատակին հասնելու համար, ամենայն հավանականությամբ, դիմելու է Հովիկ Աբրահամյանին: ՀՀ վարչապետը կդառնա Երևան-Մոսկվա-Երևան չվերթի և մյուս բոլոր ծախսերի հովանավորը:

Ի դեպ, սա այն բացառիկ դեպքն է, երբ համացանցի հերոսին հաջողվեց հավասարակշռված ելույթ ունենալ: Նկատենք, որ մեր զրույցի ամբողջ ընթացքում տատիկը չէր բղավում, չէր բորբոքվում ու չէր սպառնում իր հանրահայտ փայտիկով «կյանք խլել»…

armlur.am-ին հաջողվեց բացահայտել նաև 80-ամյա այս կնոջ անուն-ազգանունը՝ ՀՀԿ տատիկի անձնագրային անուն-ազգանունն է Սուսաննա Սարգսյան:

Դավիթ Վանեսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս