Եվրոպան Ուկրաինային զենքով չի օգնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան և Ֆինլանդիան մերժել են Կիևի խնդրանքը Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Տեսականորեն, ԵՄ-ն կարող էր սկսել զենք մատակարարել Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դա անել քաղաքական դրդապատճառներից ելնելով. նշում են փորձագետները:

ԱՄՆ-ն համոզում է եվրոպական դաշնակիցներին օգնել Ուկրաինային, սակայն ինքն առայժմ սահմանափակվում է աննշան մատակարարումներով: Ընդ որում, փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի ունեցած զենքը բավարար է ապստամբներին հաղթելու համար:

Երկրին զենք մատակարարելու առաջարկով հանդես են եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընդդիմախոսները՝ հանրապետականների շարքերից, սակայն նման առաջարկները դեռևս չեն ընդունվել վարչակազմի մողմից. տեղեկացնում է gazeta.ru-ն:




Լրահոս