Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական նոր նախագիծ: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արևմտյան մասնաճյուղը:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած օրինագիծը ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը դպրոցների 7-12-րդ դասարանների ծրագրում: Նշվում է, որ անհրաժեշտ է մատակարարել ուսուցիչներին համապատասխան բազայով, որպեսզի դպրոցներում երեխաները ուսուցանեն Ցեղասպանության պատմությունը:

Հավելենք, որ Կալիֆորնիան ԱՄՆ 11-րդ նահանգն է, որտեղ ընդունվել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծ:




Լրահոս