Դոլարի փոխարժեքն աննշան աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմել է 411.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.35 դրամ (նվազել է 1.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.64 դրամ (աճել է 1.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.97 դրամ (նվազել է 0.16 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 257.44 դրամ, ոսկին՝ 17,000.59 դրամ, պլատինը՝ 18,828.58 դրամ:

Սեպտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




Լրահոս