Մեր ելույթը հիասթափեցնող էր. Ռոջերս (տեսնայութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում իր թիմի կրած պարտությունը:

«Մենք շատ դանդաղ սկսեցինք և դեռ ուշքի չէինք եկել, երբ խաղի հաշիվը 0:2 էր:  Ընթացիկ մրցաշրջանում  մենք կարողանում էինք լավ դրսևորել մեզ, սակայն այս դեպքում նման բան չեղավ: Մենք պետք է լրջորեն աշխատանք տանենք և մեր ելույթն այս անգամ հիասթափեցնող էր», – ասել է Ռոջերսը:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վեստ Հեմ» – «Լիվերպուլ»՝ 3:1

Վինսթոն Ռեյդ, 2, Դիաֆրա Սախո, 7, Մորգան Ամալֆիտանո, 88 – ՌաՀիմ Ստելինգ, 26




Լրահոս