Ցավալի է ընդունել, բայց «Լիվերպուլի» հարձակումն այս պահին լավագույնն է աշխարհում. Ուեյն Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, ով այժմ պաշտպանում է «Դերբի Քաունթիի» գույները, հայտարարել է, որ «Լիվերպուլի» հարձակման գիծը այս պահին լավագույնն է աշխարհում.«Գոլերը կախված են խաղացողների միջեւ փոխհամագործակցությունից: «Լիվերպուլի» հարձակողական եռյակը կատարյալ օրինակ է ։ Մոհամեդ Սալահը եւ Սադիո Մանեն ապահովում են հարձակման սրությունը: Մրցակիցները պետք է հեռանան իրենց դարպասներից,ինչն էլ իրականացվում է Ռոբերտո Ֆիրմինոյի ջանքերով, ով նահանջում է գնդակը ստանալու համար: Մրցակցի կենտրոնական պաշտպանները թուլանում են, իսկ Սալահն ու Մանեն անհավանական արագությամբ «գրավում» են ազատ գոտիները:
Ցավալի է ընդունել, բայց «Լիվերպուլը» այս պահին ունի լավագույն հարձակումն աշխարհում»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» վաստակած 82 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է եւ 2-րդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ է անցել մի ամբողջ 25 միավորով: Առաջնությունը դադարեցված է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս