Սպասվում է ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 20-21-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, մյուս շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հյուսիս–արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 20-21-ին,24-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին` երեկոյան սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:




Լրահոս