Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի առանձին հատվածներում ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 23-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։




Լրահոս