Վթարային վայրէջք՝ Վնուկովոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վնուկովո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել ուղևորատար ինքնաթիռ: Կուրգան-Մոսկվա չվերթն իրականացնող Боинг-737-ի անձնակազմն արտակարգ վայրէջքի իրավունք է խնդրել, քանի որ շարժիչի մեջ օտար իր է հայտնվել. տեղեկացնում է LifeNews-ը: Օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել:

Զննման արդյունքում պարզվել է, որ ուժային սարքավորման մեջ թռչուն է հայտնվել:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ գիշերը Վնուկովոյում մասնավոր ինքնաթիռ էր կործանվել: Ձնհավաք մեքենան բախվել էր թեթևշարժիչային ինքնաթիռի, ինչի արդյունքում այն ջարդվել և հրկիզվել էր: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ Total ընկերության նախագահ Քրիստոֆ դե Մարժերին:




Լրահոս