Եղանակը կտրուկ փոփոխությունների կենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Ուշադրություն

Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:

Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

Հոկտեմբերի 26-ի գիշերը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին էապես չի փոխվի:

Երևանում`

Հոկտեմբերի 26-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:




Լրահոս