Քիչ առաջ Հայաստանում ձերբակալվեց «օրենքով գող» Զապը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ օրերս Հայաստան ժամանած քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը` Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ:

Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու համար:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ Անդրանիկ Սողոյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:




Լրահոս