Մերձմոսկվայում ավտոմեքենան ընկել է չորրորդ հարկից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Լյուբերցիում ավտոկանատեղիի չորրորդ հարկից ավտոմեքենա է ընկել: Դրա հետևանքով զոհվել են ավտոմեքենայի մեջ գտնվող 4 անձինք:

Toyota-ի վարորդը փորձել է «դրիֆտ» կոչվող տեխնիկայով բարդ շրջադարձ կատարել, սակայն չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և այն, կոտրելով բետոնե պատնեշը, վայր է ընկել: Մեքենայի մեջ են եղել 20-25 տարեկան չորս երիտասարդներ:

Ավտոմեքենայի 3 ուղևորները տեղում զոհվել են, ևս մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ականատեսների վկայությամբ, այդ պահին ղեկին է եղել ոչ թե ավտոմեքենայի տերը, այլ նրան ծանոթը: Նախնական տվյալների համաձայն, երիտասարդները սթափ վիճակում են եղել:




Լրահոս