ՆԱՏՕ-ն դատապարտել է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին հայտարարել է դաշինքի մամուլի ծառայության ղեկավարը «X» սոցիալական ցանցում։

«Մենք, անշուշտ, դատապարտում ենք Մոսկվայում համերգի ժամանակ հանդիսատեսի վրա տեղի ունեցած հարձակումը: Ոչինչ չի կարող արդարացնել նման նողկալի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունը զոհերին և նրանց ընտանիքներին», – գրել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 143-ի։




Լրահոս