Վանաձորում գողացել են ավտոմեքենայի 4 անիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Բազումի  բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ   սեպտեմբերի  վերջին  Վ.Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել»  ավտոմեքենայից գողացել   է  4 անիվները:  1984 թ. ծնված  Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում գողացել են իր «Օպել Կորսա»  մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները:

Գողության մասին նախկինում չի հայտնվել: Վնասի չափը պարզվում է: 

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս