Բագրատ Սրբազանն ուսապարկի կարիք չունի, թող ՔՊ-ականները իրենց ուսապարկերը վերցնեն ու անհետանան. Սոնա Աղեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը իրազեկման ակցիա էր իրականացնում Բուհ֊երի դիմաց՝ ի պաշտպանություն և աջակցություն Տավուշի։
ArmLur.am-ը կապ է հաստատել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամ Սոնա Աղեկյան հետ, հասկանալու համար, թե մինչև երբ են շարունակվելու իրազեկման ակցիաները։
Մեզ հետ զրույցում Աղեկյանը նշեց, որ ակցիաները շարունակակն են լինելու, վերջնական որոշում դեռ չունեն թե մինչև երբ:

Անդրադառնալով նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, որը Կիրանցից դեպի Երևան է հասնելու մայիսի 9-ին՝ քայլերթով, Աղեկյանն ասաց, որ «Մայր Հայաստան» դաշինքը, բնականաբար, միանալու է այդ երթին։
Նշենք, որ Սրբազան հոր գլխավորած երթի մասին շատ ՔՊ-ական պատգամավորներ իրենց կարծիքն են արտահայտում։ Օրինակ ՔՊ-ական պատգամավորներից Գագիկ Մելքոնյանն ասել է, որ Սրբազանը պետք է ուսապարկ վերցնի, թե չէ ոչինչ չի հաջողի։
Անդրադառնալով այս ամենին՝ Սոնա Աղեկյանն ասաց.
«Այս օրերին ՔՊ-ականները, քանի որ խառնվել են իրար, առնետավազք է նկատվում՝ խորտակվող նավը լքելու տրամաբանությամբ, նաև ես պատահական չեմ համարում, որ իրենցից յուրաքանչյուրը ժողովրդին շեղող, գլխավոր գործից շեղող արտահայտությոններ են բաց թողնում, որպեսզի կարողանան ժողովրդին շեղել»։
Աղեկյանը նշեց, որ Բագրատ Սրբազանը ուսապարկի կարիք չունի, քանի որ նա առաջին քրիստոնյա երկրի ներկայացուցիչ է։

«Այսինքն Նիկոլը ուսապարկ ուներ, ուսապարկի մեջ տեղադրված էր իրեն ուղղորդողների հրահանգնե՞րը։ Բագրատ սրբազանը ուսապարկի կարիք չունի։ Բագրատ սրբազանը աշխարհում առաջին քրիստոնյա պետության ներկայացուցիչն է, ով գիտակցելով, որ պետությունը, պետականությունը, մեր երկիրն ընդհանրապես իր բոլոր սիմվոլներով, լինելիությամբ վտանգված է, ստիպված դիմել է պետությունը փրկելու քայլին, իսկ պետությունը փրկելու ճանապարհին մեզ ուսապարկեր պետք չեն։ Մեզ պետք է հայի ամուր ոգին, պայքարի ջիղն ու մեր հավատքը, մեր սրբազանների օրհնությունը, որով առաջնորդվում ենք»,-ասաց Սոնա Աղեկյանը։

Սոնա Աղեկյանը վերջում հավելեց, որ լիահույս է՝ այս պայքարը հաղթանակով է ավարտվելու։
«Ես լիահույս եմ, որ այս պայքարը հաղթանակով էլ ավարտվելու է, այսինքն մեր երկիրը մնալու է հայկական, Տավուշը մնալու է հայկական։ Տավուշը հայկական պահելով հայկական ենք պահելու մեր բոլոր մարզերը, Երևանը։ Քանի որ ՔՊ-ականները ուսապարկ են, իրենք թող իրենց ուսապարկերով հանդերձ անհետանան իրենց հարազատ մեզ թշնամական երկիր»,-ասաց Աղեկյանը՝ ավարտելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս