Ռուսաստանը վավերացրել է փաստաթուղթ, որից մեր հասարակությունը տեղյակ չէ. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին ծանոթացել է կետ առ կետ: Նշելով այս մասին Armlur.am-ի հետ զրույցում՝ նա հավելեց, թե  ցավում է, որ պատգամավորների և հասարակության մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ՝ իրենից ինչ է ներկայացնում այդ պայմանագիրը:

«Խնամքով թաքցվում է հասարակությունից, թե ինչ ենք մենք ընդունում և ուր ենք գնում: Ասում են, որ բանակցությունների ժամանակ չեն կարող հրապարակել, սակայն այժմ բանակցություններն ավարտված են, և Ռուսաստանն այսօր վավերացրել է մի փաստաթուղթ, որ մեր հասարակությունը չգիտի», – ընդգծեց նա:

Նա հավելեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ այն հակասահմանադրական փաստաթուղթ է:




Լրահոս