Մահացել է աշխարհի ամենատիտղոսակիր տիկինը՝ դքսուհի Ալբան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաետանա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտը, ով հայտնի է իբրև դքսուհի Ալբա, հինգշաբթի մահացել է իսպանական Սևիլիայում կյանքի 89-րդ տարում. տեղեկացնում է EFE-ն:

«Սևիլիան միշտ նրա սրտում էր, այդ պատճառով նա ընդմիշտ կմնա Սևիլիայի սրտում», – համացանցում գրել է քաղաքապետ Խուան Իգնասիո Սոիդոն:

Կիրակի օրը դքսուհի Ալբան տեղափոխվել էր հիվանդանոց գաստրոէնտերիտով, թոքերի բորբոքումով և սրտի առիթմիայով:

Կաետանա Ստյուարտն Իսպանիայի ամենահարուստ կանանցից էր և աշխարհի ամենատիտղոսակիր բարձրաշխարհիկ տիկինը: Նա նաև հայտնի հասարակական գործիչ էր: Ամուսնացել է երեք անգամ և 6 զավակ է ունեցել: Նա 18-րդ դքսուհի Ալբան էր և գլխավորում էր Ալբա տոհմը 1953-ից:

Նշենք, որ այդ նույն տոհմին պատկանող 13-րդ դքսուհի Ալբան՝ Մարիա Կաետանա դե Սիլվան, 18-րդ դարի մեծագույն նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի սիրուհին էր և մուսան:

8a4440b718413a8344709f8279194e9f

e2eb31d675926209dd8c82f620b6c366_zps5fe31fb1

2023399_56




Լրահոս