Ամանորին ընդառաջ` թանկացումները նոր թափ են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երևանյան խանութներում և սուպերմարկետներում ու արձանագրեց որոշ ապրանքատեսակների գնաճ: Խանութների վաճառողները «Ժողովուրդ»-ին հավաստիացրեցին, որ այս շաբաթվա սկզբին, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ կտրուկ թանկացել են:

Խոսքը մասնավորապես վերաբերում է կարագին, ձեթին, ձավարեղենին, մակարողենին, ինչպես նաեւ էական գնաճ կա ամանորյա տոների համար մեծ պահանջարկ ունեցող ընկույզի, պնդուկի եւ չամիչի շուկայում: Շաքարավազի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մակարոնեղենինն ու ալյուրինը՝ 20-30 դրամով:

Իսկ 1 կգ հնդկաձավարը՝ գրեչկան, թանկացել է 100 դրամով: Ի դեպ, ընկույզի 1 կիլոգրամը որոշ սուպերմարկետներում վաճառվում է արդեն 14 հազար, որոշներում՝ 9 հազար դրամով:




Լրահոս