Հայ նկարիչների ցուցահանդես՝ Ֆրեզնոյի թանգարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի գեղարվեստի թանգարանում կկազմակերպվի հայ նկարիչների ցուցահանդես՝ «Ավանդույթներ, ժառանգություն, մշակույթ» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին: Ցուցահանդեսը կգործի 2015թ.-ի հունվարի 23-ից մինչև ապրիլի 26-ը:

gorky-artistandmother

Ինչպես գրում է «Asbarez» թերթը, կտավները վերցվել են տարբեր պատկերասրահներից և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսին կներկայացվեն Ջոն Ալթունի, Վարուժան Պողոսյանի, Արա Դոլարյանի, Չարլզ Լարապետյանի, Արշիլ Գորկու, Խաչիկ Խաչատրյանի, Էդա Մարուի, Ռուբեն Նակյան, Վարազ Սամվելյանի, Վիլյամ Սարոյանի և Արմինե Շիշմանյանի աշխատանքները:

Նկարիչներից յուրաքանչուրը ոչ միայն միջազգային և տարածաշրջանային համբավ ունի, այլև իր վրա այս կամ այն կերպ զգացել է Ցեղասպանության ազդեցությունը, հայտնել են ցուցահանդեսի կազմակերպիչները:




Լրահոս