Մեքսիկայում արթնացել է ամենավտանգավոր հրաբուխներից մեկը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորիչ բնական երևույթ. Կոլիմա անվամբ մեքսիկական հրաբխի ժայթքման կադրերն են ֆիքսել Associated Press-ի տեսախցիկները:  Գործակալությունը տեսանյութը հրապարակել է YouTube-ի իր ալիքում:

Ինչպես փոխանցում է vesti.ru-ն, հրաբուխը ժայթքել է նախօրեին: Տեսանյութում ֆիքսված է, թե ինչպես է հրաբխի խառնարանից, որը տեղի բնակիչներն անվանում են հրե, ծխի ու մոխրի մի քանի մետր բարձրությամբ շիթ է արտանետվել:

Հրաբխի բարձրությունը 3800 մետր է: Այն գտնվում է Մեխիկոյից 690 կմ հյուսիս-արևմուտք՝ Կոլիմա ու Խալիսկո նահանգների սահմանին ու հանդիսանում է Մեքսիկայի ամենաակտիվ ու վտանգավոր հրաբուխը:




Լրահոս