Նոր ուժերը հասկացան, որ իշխանությունն իրեն սպառել է. Ռազմիկ Պետրոսյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Համաժողովրդական շարժմանը միացած Ազատամարտիկների դաշինքը, որն ավելի վճռական է տրամադրված իշխանափոխության հարցում, Գագիկ Ծառուկյանի  խորհրդաժողովից գործողությունների կամ կոշտ հայտարարությունների ակնկալիք չուներ: ԱԴ-ի ներկայացուցիչ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրա նպատակը ստեղծված իրավիճակը համալրված ուժերի հետ միասին քննարկելն էր, հետագա անելիքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելը. «Շարժմանը միացած նոր ուժերը համաժողովին մասնակցելով՝ հասկացան ու ֆիքսեցին, որ իշխանությունները սպառել են իրենց, եւ այդ ուժերն էլ իրենց հերթին պետք է առաջարկեին ինչ անել»: Ռազմիկ Պետրոսյանը կրկին պնդեց՝ ժամանակ ձգելը մեր երկրի անվտանգության առումով լավ չէ»:




Լրահոս