Ոչ մի ալկոհոլ՝ հղիության վաղ շրջանում. բրիտանացի բժիշկներն արգելում են

Ոչ մի ալկոհոլ՝ հղիության վաղ շրջանում. բրիտանացի բժիշկներն արգելում են

Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս կանանց հղիության առաջին 3 ամիսների ընթացքում ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլի օգտագործումից:

Այս մասին ասվում է գինեկոլոգների ու մանկաբարձների թագավորական քոլեջի կողմից հրապարակված թարմացված պաշտոնական խորհրդատվական ձեռնարկում:

Ավելի վաղ հրապարակված խորհուրդներում նշվում էր, որ թույլատրելի է հղիության վաղ շրջանում մեկ շաբաթվա ընթացքում երկու բաժակ գինի խմելը:

Մասնագետները նշում են, որ հղիության առաջին 3 ամիսները չափազանց կարևոր են պտղի զարգացման համար: