Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանի փախուստի կադրերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

LifeNews-ի ներկայացրել է Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանի փախուստի էքսկլյուզիվ կադրերը: Բաց գույնի մեքենան, որով կարող էին փախուստի դիմել մարդասպանները, նկատվել է ռուս քաղաքական գործչի սպանության տարածքում, իսկ մի քանի րոպե անց՝ Մեծ Օրդինկայում: Ինչպես երևում է տեսագրության կադրերում՝ չարագործը չի շտապել՝ ջանալով իր հանդեպ ուշադրություն չգրավել:

Հիշեցնենք՝ այս գիշեր Մոսկվայի կենտրոնում սպանվել էր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը :

Ռուսական մամուլում արդեն սկսվել են շրջանառվել վերջինիս սպանության վարկածները:




Լրահոս