Կարող ենք հաղթել «Յուվենտուս»-ին. Դե Ռոսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին խոսել է Ա Սերիայի 25-րդ տուրի` «Յուվենտուս»-ի դեմ կայանալիք մրցավեճի մասին: Նա հույս է հայտնել, որ իրենք կկարողանան հաղթել այդ խաղում:

«Մենք կարող ենք հաղթել «Յուվենտուս»-ին և վերականգնել չեմպիոնության համար պայքարը: Մեր մարզիչը շատ մոտիվացված է և  ցանկանում է հաղթել», – նշել է իտալացի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Ա Սերիայի 24 տուրերից հետո Թուրինի «Յուվենտուս»-ը 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոմա»-ն իր ակտիվում ունի 48 միավոր:




Լրահոս