Նեմցովի սպանության կազմակերպման մեջ կասկածվում է Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարարը. Известия

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բորիս Նեմցովի սպանության գործով զբաղվող քննչական կոմիտեն կենտրոնացել է այսպես կոչված ուկրաինական հետքի վարկածի վրա: Քննիչները չեն բացառում, որ Նեմցովը սպանվել է ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով, իսկ սպանության կազմակերպիչները կարող են լինել, այսպես կոչված, Ջոհար Դուդաևի անվան գումարտակի չեչեն զինյալները, որոնք մարտնչում են ընդդեմ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի:

Իրավապահ մարմիններում ռուսական «Известия» թերթի աղբյուրները հայտնում են, որ Նեմցովի սպանության կազմակերպիչհները եղել են այդ ջոկատի ներկայիս հրամանատարը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մահափորձի գործով անցնող Ադամ Օսմաևն ու նրա կինը` Ամինա Օկուևան: Համաձայն Ուկրաինայի հատուկ ծառայությունների պլանի` ընդդիմադիրի սպանությունը պետք է վարկաբեկեր ՌԴ իշխանություններին, ինչպես նաև ապակայունացներ երկրում քաղաքական իրավիճակը:

Նյութերում նշվում է, որ այդ գումարտակի շտաբի հրամանատարն է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար (1993-1995թթ) Իսա Սադըգովը, ում նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարվել:

Հրատարակչության աղբյուրը պատմել է, որ այժմ քննչական կոմիտեի անդամներն արդեն մի շարք ապացույցներ ունեն Ուկրաինայի հատուկ ծառայությունների` Նեմցովի սպանության գործի հետ կապ ունենալու հարցում:




Լրահոս