Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում կայացած խորհրդակցությունների ժամանակ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը քննարկել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցության հարցերը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ծառայության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Կնյազևին ընդունել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

«Շփումների ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընթացիկ հարցեր»,- նշել են ՌԴ դիվանագիտական ​​ծառայությունից։




Լրահոս