Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանն է պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտակա շաբաթներում Ռուսաստանն արդեն կարող է Դոնբասում լայնածավալ ռազմական օպերացիա սկսել ընդդեմ Ուկրաինայի, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության ու ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Գերագույն ռադայի փոխխոսնակ Անդրեյ Պարուբինը «Նոր ժամանակ» հրատարակչությանը տված հարցազրույցում:

«Այժմ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին են կենտրոնացված հսկայական ուժեր: Մի շարք տվյալների համաձայն՝ սա արդեն գաղտնիք չէ, որ մոտակա շաբաթներին լայնածավալ ռազմական օպերացիայի բարձր վտանգը կպահպանվի: Ինչպես համարում է Պուտինը, նա պետք է մինչ մայիսի 9-ը անցնի սահմանն ու ցուցադրի ռուսական բանակի հզորությունը»,- ասել է Պարուբին:

Այս մտավախություններով է նա բացատրում Արևմուտքի կողմից Ուկրաինայի Զինված ուժերին զենք մատակարարելու անհրաժեշտությունը:




Լրահոս