Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը կզրկվի մեդալից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը Հայաստանի հիմնի ժամանակ կքանստելու համար զրկվելու է մեդալից: Այս մասին հայտնում է Report պարբերականը՝ հղում կատարելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովին:

Նա նաև որակազրկվելու է 2 տարով: «Այս մասին ինձ ասել է սամբոյի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը: Մոտ ժամանակներս այդ հարցով վերջնական որոշում կկայացվի»,- հայտարարել է Մամեդովը:

Հիշեցնենք, որ Աբասովը Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման  արարողության ժամանակ նա կքանստել էր Հայաստանի հիմնի ժամանակ:




Լրահոս