Անդամակցում ենք ԵՏՄ-ին, իրենք շաբաթ օրը չեն աշխատում. վարչապետը «բացահայտեց» մեռելոցները հանելու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ապրիլի 6-ի աշխատանքային օրվա փոխարեն կաշխատենք ապրիլի 11-ին:

Նա նշեց, որ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային լինելը տարակարծումներ է առաջացրել հասարակության շրջանում: «Կան մարդիկ, ովքեր կողմ են, կան մարդիկ, ովքեր ասում են, որ տնտեսական այս վիճակում սխալ է: Օրինակ` երկուշաբթի կապը կորցնում են այլ երկրների հետ, շաբաթ օրն էլ ոչ աշխատանքային է մյուսների մոտ», – նշեց նա:

Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ  հունվար ամսից անդամակցում ենք ԵՏՄ-ին, իսկ իրենք շաբաթ-կիրակի չեն աշխատում, և այստեղ շաբաթ օրերն աշխատելն անիմաստ է:

Նշենք, որ այս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրն աշխատանքային դարձնելու հետ կապված` դեռ վերջնական որոշում չի կայացվել: Հարցը քննարկվում է հայ առաքելական եկեղեցու հետ:




Լրահոս