Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի գոլը չփրկեց «Ռեալ»-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Թուրինում 1:2 հաշվով պարտվեց «Յուվենտուս»-ին:

9-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ով սակայն չտոնեց նախկին թիմին խփած գոլը: 27-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց դատարկ դարպասը:

58-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսն անվրեպ իրացրեց իր վաստակած 11 մետրանոցը և հաղթանակ պարգևեց իր թիմին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին Մադրիդում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) – «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:1

Ալվարո Մորատա, 9, Կարլոս Տեւես, 58 – Կրիշտիանու Ռոնալդու, 27




Լրահոս