«Ռեալն» ու ՊՍԺ-ն կպայքարեն 18-ամյա խաղացողի տրանսֆերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն կպայքարեն ֆրանսիական «Լիլի» 18-ամյա խաղացող Լենի Յորոյի տրանսֆերի համար, հաղորդում է Realmadrid Exclusivo-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն այժմ համարվում է ամենահեռանկարային կենտրոնական պաշտպաններից մեկն աշխարհում։

Ընթացիկ մրցաշրջանում Լենի Յորոն «Լիլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, խփել 3 գոլ։ Նրա պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Լենի Յորոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։




Լրահոս