Հրապարակ. Ոսկու շուկայի փոխտնօրենը գողացել է 7 կգ ոսկին եվ փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել “Ոսկու աշխարհում”, ավելի կոնկրետ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող “Վաղարշ եւ որդիներ” ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես “Բաղնիքի ոսկու շուկա”:
Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, “Արարատ” բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է: Մասնավորապես ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում Արմեն Բաղդասարյանը, ով նաեւ “Արիստոս” ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու գնացել բանկ, ստացել ոսկին եւ դիմել փախուստի:
“Մինչեւ իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ: Բայց մինչեւ էս կողմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայանե: Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի: “Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան: Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ”,-ասաց Աբրահամյանը:
“Ոսկու աշխարհի” տնօրենի պատմելով, Բաղդասարյանը, ով 15 տարուց ավելի աշխատում էր իրենց շուկայում եւ վստահություն վայելում, գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում ,փորձանքի մեջ էր հայտնվելե՝ տարվել էր ինչ-որ խաղերով: Խաղացել էր եւ 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել: Ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով: “2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարեւորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, արդեն երկրորդական է”,-ասաց Վաղարշ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, եւ արդեն խնդիր չկա: Իրավապահները կգտնեն գողին, թե չէ, տնօրենը դա արդեն երկրորդական է համարում: “Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը մենք պիտի վճարենք: Ես պատասխանատու եմ նաեւ էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ”,- հանգիստ տոնով ասաց տնօրենը՝ ավելացնելով. “Հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարեւորը մեր պատիվն է”: Իսկ այդ 400 հազար դոլարի վճարումը կարո՞ղ է ազդել Ձեր հետագա աշխատանքի վրա՝ հետաքրքրվեցինք մենք: ,400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգաե,-եղավ պատասխանը:
Այդքան շատ բնակարա՞ն ունեք՝ հարցրինք: “Կասկադում շենք եմ սարքել՝ 100 բնակարանով, համ ապրում ենք, համ ծախում”: Այս զրույցի ընթացքում Աբրահամյանը գրպանից հանեց ԱՄՆ դոլարների մի տրցակ եւ ցուցադրական նետեց սեղանին՝ թերեւս փորձելով մեզ եւս ապացուցել, որ ինքը գումարի խնդիր չունի:




Լրահոս