Արշակ Մխիթարյանի՝ Բրիլիանտի Արշակի դեմ դատական հայց են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ: 2014թ սեպտեմբերի 18-ին Հովհաննես Գրիգորյանը, Անահիտ Հարությունյանը, Աշոտ Գրիգորյանը ու Գոռ Գրիգորյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել նշված ՓԲԸ-ին պարտավորեցնել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար տույժ վճարել:

Նշված ընկերության տնօրեն Իգոր Անիսիմովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս վեճը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Կազմակերպությունը շենքեր է կառուցում եւ վաճառում: Պայմանագիր ենք կնքել այն մարդկանց հետ, որոնք նշված վայրում տներ են ունեցել, եւ ըստ պատշաճի հատուցել ենք նրանց բնակարանների դիմաց:

Սակայն նրանք ցանկանում են գերշահույթ ունենալ: Ամեն տեղ բողոքել են, եկել ստուգել են, նախագահականից նույնպես եկել, ստուգել են, եթե ցանկանում եք, մենք բոլոր փաստաթղթերը կարող ենք ներկայացնել: Իսկ մնացածը տեսնեք, թե ինչ կորոշի դատարանը»:




Լրահոս