Արշակ Մխիթարյանի (Բրիլիանտի Արշակ) դեմ ներկայացված հայցի քննությունը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված հայցի քննությունը նոր ընթացք է ստանում: 2014թ սեպտեմբերի 18-ին Հովհաննես Գրիգորյանը, Անահիտ Հարությունյանը, Աշոտ Գրիգորյանը ու Գոռ Գրիգորյանը դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել էին նշված ՓԲԸ-ին պարտավորեցնել տույժ վճարել՝ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար:

Այս ընկերությունը, ինչպես հայտնի է, շենքեր է կառուցում եւ վաճառում: «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի տնօրենը դատարանում հայտարարել է, որ իրենք պատշաճ հատուցել են բնակարանների դիմաց: Իսկ դրանից մոտ մեկ ամիս անց «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն է հակընդդեմ հայցով դիմել դատարան` պահանջելով Էական խախտման հիմքով լուծարել պայմանագիրը եւ գործարքը ճանաչել առոչինչ:




Լրահոս